top of page

Նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին


ree

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 24-ին Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հերոսի անունը հավերժացնող պուրակում տեղադրված հուշարձանի պատվանդանին:



Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ՝ առաջին վաշտը մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների, ինչի արդյունքում ազատագրվել են հակառակորդի օկուպացիայի տակ գտնվող տասնյակ հայկական բնակավայրեր:

Նա զոհվել է 1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման ժամանակ

 
 
 

Comments


bottom of page