Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ երկրի Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը»,- մասնավորապես նշված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:
Comments