Search

«Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»․

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը, Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը, առողջապահության նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երեխաներին:Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից ։

Այցի ընթացքում նրանք ծանոթացել և զրուցել են երեխաների հետ: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը ներկայացրել է երեխաների առողջական վիճակը, բուժման ընթացքը: Նա նշել է, որ դրական շարժընթացն ակներև է, և երեխաները հաղթահարել են բավականին դժվարություններ:

«Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», – նշել է Շոմբի Շարփը և հավելել. «Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»:

Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային միջոցների կիրառմամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մոտ 10 անգամ ավելի կորոնավիրուսի դեպքեր ունենք, քան սեպտեմբերի սկզբին. բժիշկ-համաճարակաբան

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները․ ԱՀ ՊԲ

ՈւՂԻՂ․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

Ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Մի խումբ զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալով

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia