Search

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է մշակութային ժառանգության պահպանման գործում առաջարկի ծառայությունները. Լավրով

Աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնելիս օդանավակայանում տված ճեպազրույցում անդրադարձավ նաև մշակութային և կրոնական հուշարձանների պահպանության հարցերին:

Հատուկ ուշադրություն պետք է դարձվի միջազգային աջակցությանը և նոյեմբերի 9-ի պայմանավորվածության իրագործումը հեշտացնելու համար միջազգային աջակցությունը համախմբելու անհրաժեշտությանը: Այստեղ արդեն ակտիվորեն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Մենք շահագրգռված ենք, որ համապատասխան նախաձեռնություն ցուցաբերեն նաև ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունները: Այդ կապակցությամբ դիմում ենք ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից: Նման դիմում կա ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարից և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների կողմից: Մենք աշխատում ենք նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և, իհարկե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Երեկ ես հանգամանորեն խոսել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Ազուլեի հետ այն մասին, որ այդ կազմակերպությունը պետք է ակտիվորեն առաջարկի իր ծառայությունները` Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը վերաբերող գործող կոնվենցիաներին համապատասխան, ինչը շատ մեծ ներդրում կլինի աշխարհի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և համաձայնության ապահովման գործում: Ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի, քան ցուցաբերել է՝ ի պատասխան Սիրիայում մշակութային հուշարձանների պահպանության ապահովման վերաբերյալ բազմաթիվ կոչերի: Ավարտելով՝ հիշեցնեմ, որ Հայաստանի ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղին: Մենք մեր այցը գնահատում ենք որպես Հայաստանում հասարակության կայունությունն ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին ՌԴ նախագահի աջակցության հաստատում և որպես մեր օժանդակության դրսևորում այն ​​ուղու, որը Հայաստանի ղեկավարությունը պաշտպանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը պահպանելու համար, ինչը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և անցնել խաղաղ գործընթացների:

Արա Այվազյանի և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հանդիպումը

Ինչո՞ւ պարտվեցինք. Սենոր Հասրաթյան

Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել

«Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան». Վարդան Պետրոսյան

Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Նյու Յորքում՝ բողոքելով մշակութային ցեղասպանության դեմ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: