top of page

Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր


Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը մնում է ծանր: Նրա մոտ հաստատվել էր կորոնավիրուս։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան:

«Յուլյա Վլադիմիրովնայի վիճակն առայժմ առանց փոփոխությունների է, մնում է ծանր: Երեկ երեկոյից նա ինտենսիվ բուժընթաց է ընդունում՝ COVID-19-ի բուժման կանոնների համաձայն»,- ասել է նա:


Ուկրաինայի մի շարք զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ, բժիշկները Տիմոշենկոյին թոքերի արհեստական օդափոխման ապարատին են միացրել, նրա մոտ դեռ պահպանվում է բարձր ջերմությունը:


Տիմոշենկոյի դստեր՝ Եվգենյայի և նրա փեսա Արթուր Չեչյոտկինի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև ձևով: Այն մասին, որ Տիմոշենկոյի և նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնի է դարձել օգոստոսի 23-ին: Ուկրաինացի բժիշկներն անցած օրն արձանագրել են կորոնավիրուսով վարակման 1658 նոր դեպք, իսկ հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 108 415-ի: Համավարակի սկզբից ի վեր Ուկրաինայում մահացել է կորոնավիրուսով վարակված 2 318 մարդ, առողջացել է 52 870 պացիենտ:

 
 
 

Comments


bottom of page