Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանին ու Հայաստանին խաղաղ բանակցություններ վարելու կոչ է արել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանին ու Հայաստանին խաղաղ բանակցություններ վարելու կոչ է արել։ Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։
Նա մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ։ Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել դադարեցնել կրակը և խաղաղ բանակցություններ սկսել:
«Այս հակամարտությունը վտանգ է ներկայացնում բոլոր ոլորտերի համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ դաշինքի անդամների համար»,- հավելել է նա։
Comments