Մրցույթի համար հայտ է ներկայացրել 6 հեռուստաընկերություն. ՀՌՀ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում սթ հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ին հրապարակվելու են hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը: Հանձնաժողովից տեղեկացնում են՝ հայտերը հրապարակելու են հետևյալ ընկերությունները՝ 1. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ 2. «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ 3. «ՇԱՆԹ» ՍՊԸ 4. «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ 5. «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ 6. «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ:
Comments