top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը: Հանձնաժողովից հյտնում են, որ ուսումնասիրությունն իրականացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող «Աջակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին» տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակում «Լեար» խորհրդատվական ընկերության հետ համատեղ։ Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ * 2021 թվականի տվյալներով ՀՀ միջազգային բեռնափոխադրման շուրջ 55,8%-ն իրականացվել է ավտոմոբիլային, 29%-ը՝ մայրուղային խողովակաշարային, 15%-ը՝ երկաթուղային, իսկ 0,2%-ը օդային տրանսպորտով։ Ավտոմոբիլային բեռնափոխադրումներ * Ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասով ուսումնասիրության մեջ ներառվել են ՀՀ ներմուծվող ապրանքախմբերից՝ ցորենը, արևածաղկի ձեթը և շաքարը, իսկ արտահանվող ապրանքախմբերից՝ կոնյակը, հանքային ջուրը և թարմ կամ պաղեցված ձկները։ * 2021թ․-ի տվյալներով ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող միջազգային բեռնափոխադրումների շուրջ 77 տոկոսը բաժին է ընկել ներմուծմանը՝ 3 033 հազ․ տոննա, իսկ 23 տոկոսը՝ արտահանմանը՝ 884 հազ․ տոննա, * Ուսումնասիրության մեջ ներառված ներմուծվող ապրանքներից արևածաղկի ձեթի և շաքարի իրացման գների մեջ բեռնափոխադրման ծախսերն ունեցել են 8-12% մասնաբաժին, իսկ ցորենի ինքնարժեքի կառուցվածքում՝ միջինում շուրջ 24%, * Արտահանվող ապրանքներից դիտարկվող կոնյակի, հանքային ջրի և թարմ կամ պաղեցված ձկների իրացման ինքնարժեքում բեռնափոխադրման ծախսերին բաժին է ընկել միջինում շուրջ 5%-ը։ * Հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունները չեն ներկայացրել գնագոյացման հստակ մեխանիզմներ, նշելով, որ գները սահմանվում են՝ ելնելով տվյալ պահին մրցակիցների կողմից առաջարկվող գներից (ոլորտում ձևավորված միջին գին)։ Երկաթուղային բեռնափոխադրումներ * Երկաթուղային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է ներմուծման միջոցով՝ 62 տոկոս (648 հազ․ տոննա), իսկ արտահանմանը բաժին է ընկնում տեղափոխվող բեռների 38 տոկոսը (401 հազ․ տոննա), * 2021 թվականի տվյալներով երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքներից ամենամեծ բնեղեն ծավալներն ունեցել է նավթամթերքը՝ 385 779 տոննա (շուրջ 60%), իսկ արտահանվող ապրանքների մեջ՝ արդյունաբերական հումք և մետաղական խտանյութեր ապրանքախումբը՝ 148 189 տոննա (շուրջ 62%)։ * Ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է ներդնել միջազգային բեռնափոխադրումների ոլորտում ՀՀ գրավչությունը բարձրացնելու նպատակով ճանապարհային հարկի դրույքաչափի սահմանման առավել ճկուն համակարգ: Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

0 comments

Комментарии


bottom of page