top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մոտ 500 ռուս բժիշկ մահացել է COVID-19-ից


Ռուսաստանում 489 բժիշկ մահացել է կորոնավիրուսից: 

Համաձայն Ռուսաստանի Առողջապահության վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Ալլա Սամոյլովայի` բժիշկների շրջանում մահերի թիվը վերջին տվյալով ավելացել է 101-ով: Սամոյլովան սրան նպաստող գործոն է համարել պաշտպանիչ սարքավորումների մատակարարման խնդիրները:

«Եթե անկեղծ լինեմ, դեռևս սկզբում կային խնդիրներ ու թերություններ»,-նշել է ծառայության ղեկավարը:

Ռուսաստանը աշխարհում գրանցված դեպքերի թվով երրորդն է` ավելի քան 561 հազար դեպք` ներառյալ 7790-ը վերջին 24 ժամվա ընթացքում: Մահացությունների պաշտոնական թիվը 7760 է:

0 comments

תגובות


bottom of page