Search

Մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան


Վարչապետը դռնփակ հանդիպումներ է ունեցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների, դեսպանների հետ, ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:  Նա հայտնեց, որ մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը և տեղեկություն կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա չմանրամասնեց՝ դա կլինի ուղերձի՞, թե՞ այլ ձևաչափով: «Մենք ասել ենք, որ բաց ենք լինելու հասարակության հետ, ներկայացնելու ենք ամբողջ ինֆորմացիան, քանի որ ֆեյքը շատ է, թուրքն ակտիվ աշխատում է համացանցում, և մեր հանրությունը պետք է ճշգրիտ տեղեկություններ ստանա»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:  Նա վստահեցրեց, որ այսօր ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում, և իրավիճակի սթափ գնահատումը, փոխըմբռնումն առկա են բոլոր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ: Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման հարցին՝ Ա.Սիմոնյանն ասաց, որ պետք է նախ հասկանալ դրա նպատակահարմարությունը, տեխնիկապես իրագործումը և հետևանքները: «Բոլորիս համար դա կարևոր հարց է, և այն մենք բարձրացնում ենք բոլոր մակարդակներում, որպեսզի ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը»,- նշեց նա:  Սիմոնյանն ընդգծեց, որ այս փուլում առաջնահերթ է կանգնեցնել լայնամասշտաբ հարձակումը և անցնել մնացած կետերի իրագործմանը:  ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ պաշտոնական մակարդակում խաղաղապահների հարց չի քննարկվել:

Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, այլևս կասկած չկա. Հովհաննիսյան

ՃՏՊ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի "Amanpour" հեռուստածրագրին

Հրապարակվել է ադրբեջանական կեղծարարության մասին հերթական տեսանյութը

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊՆ խոսնակ

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք, գրանցվել է 23 մահ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia