top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ


ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Կատարվում է նախաքննություն: Այդ մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից:

0 comments

Comments


bottom of page