top of page

Մոսկվան կօգնի Բաքվին եւ Երեւանին խաղաղ գործընթացի իրականացման հարցում. ՌԴ ԱԳՆ

  • Anews
  • Sep 14, 2022
  • 1 min read


Մոսկվան կշարունակի օգնել Բաքվին եւ Երեւանին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Ռուսաստանը տրամադրված է շարունակել անհրաժեշտ աջակցություն տրամադրել Բաքվին եւ Երեւանին՝ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար։ Բոլոր համապատասխան շփումները, այդ թվում՝ ամենաբարձր եւ բարձր մակարդակներում՝ համապատասխան գերատեսչությունների եւ խաղաղապահների հրամանատարության մասով, կանոնավոր բնույթ են կրում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ եթե որոշում կայացվի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հաջորդ եռակողմ հանդիպման անցկացման մասին, համապատասխան հայտարարությունը կարվի Կրեմլի մամուլի ծառայության միջոցով։

 
 
 

Comentarios


bottom of page