top of page

Մոսկվան կոչ է անում բոլոր ներքին և արտաքին խաղացողներին առավելագույնս զսպվածություն ցուցաբերել

  • Anews
  • Sep 28, 2020
  • 1 min read

ree

Մոսկվան կոչ է անում բոլոր ներքին և արտաքին խաղացողներին առավելագույնս զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի իրադրության կապակցությամբ: Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։      «Կոչ ենք անում բոլոր խաղացողներին՝ արտաքին և ներքին, առավելագույնս զսպվածություն ցուցաբերել, այդ թվում՝ հռետորաբանության առումով»,- ասել է դիվանագետը:

Ռուդենկոն նշել է, որ այժմ կարևոր է «հնարավորինս զգույշ լինել, անհապաղ հասնել հրադադարի և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»:

 
 
 

Comments


bottom of page