top of page

Մոսկվան եւ Անկարան Սիրիայի հարցով քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն

  • Anews
  • Dec 7, 2022
  • 1 min read

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ Սիրիայի եւ այլ թեմաների շուրջ քաղաքական խորհրդակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-9-ը Ստամբուլում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը։ Նշվում է, որ պատվիրակությունները կգլխավորեն Թուրքիայի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Սեդաթ Օնալն ու Սերգեյ Վերշինինը: Խորհրդակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել հացահատիկային գործարքի իրականացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները ՝ Սիրիայի, Լիբիայի եւ Պաղեստինի հարցերը։

 
 
 

Comments


bottom of page