top of page

Մոսկվան Երեւանին և Բաքվին կոչ է անում հետաքննել հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունները

  • Anews
  • Oct 4, 2022
  • 1 min read

Մոսկվան Երեւանի եւ Բաքվի իշխանություններին կոչ է անում անհապաղ կատարել տեսանյութերի համապարփակ եւ խորը վերլուծություն, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում գերի ընկած հայ զինվորներին։ «Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Կոչ ենք անում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին անհապաղ կատարել այս տեսանյութերի համապարփակ, խորը վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների նշանների համար։ Եթե փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 
 
 

Comments


bottom of page