top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մոսկվայում տեղի է ունենում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը. ՈՒՂԻՂ


Մոսկվայում տեղի է ունենում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ տոնական շքերթին իրենց ներկայությունը հաստատել են Աբխազիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Սերբիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսիայի առաջնորդները:

Բացի այդ, Մոսկվա կժամանեն Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահ Միլորադ Դոդիկը, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Զորահանդեսին մասնակցում է 15 հազար զինծառայող, ռեկորդային քանակությամբ՝ 234 միավոր ցամաքային տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Ներկայացվելու են նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ 30 հատ Т-34-85 և 7 հատ Су-100-ի նորագույն մոդելները։ Կարմիր հրապարակով կանցնեն Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի ռազմական հաշվարկները, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած կլինի 70 հոգուց: Մեր զինծառայողների լուսանկարները՝ «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։


0 comments

Comments


bottom of page