Մոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է առավելագույնի

Ռուսաստանի մայրաքաղաքում ձյան ծածկույթի բարձրությունը վերջին մեկ օրվա ընթացքում 36-ից հասել է 41 սմ-ի, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Մոսկվայի օդերեւութաբանական բյուրոյից։
«Մարտ ամսվա ձնահյուսերը Մոսկվայում նույնիսկ ավելի շատ են, քան անցած ձմռանը: Քաղաքում ձյան առավելագույն ծածկույթը գրանցվել է փետրվարի 20-ին եւ 25-ին՝ 38 սմ», - ասել է օդերեւութաբանական բյուրոյի ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ տվյալները ստացվել են գլխավոր օդերեւութաբանական կայանում անցկացված դիտարկումների ժամանակ։
Եղանակի կանխատեսումների համաձայն՝ թույլ ձյունը Մոսկվայում կպահպանվի մինչեւ երեկո։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի մինուս 1-ից պլյուս 1 աստիճանով, տեղ-տեղ քամու արագությունը կարող է հասնել 15 մ/վրկ-ի։
Kommentarer