top of page

Մոլերն ու առևտրի կենտրոնները բարձր ռիսկային օբյեկտներ են․ ԱԻՆ ղեկավար

  • Aug 23, 2022
  • 1 min read



Արտակարգ իրավիճակների նախարարության համար մոլերն ու առեւտրի կենտրոնները բարձր ռիսկային օբյեկտներ են։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի առցանց ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՆ ղեկավար Արմեն Փամբուխչյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո նման օբյեկտներում լրացուցիչ ստուգումներ են իրականացվում։

Նրա խոսքով, ԱԻՆ-ը ծրագրեր ունի տարբեր սցենարներով միջադեպերի համար։ Սակայն մնացած հարցերին կպատասխանեն տեսչական մարմինները։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի շենքի հետագա ճակատագրի մասին հարցին նախարարը պատասխանեց, որ հենասյուները բավական ամուր են, սակայն պատերը «հեռացել են» հենասյուներից, ուստի, ԱԻՆ-ի գնահատմամբ, շենքի հետագա շահագործումը նպատակահարմար չէ, այն պետք է ապամոնտաժվի։

 
 
 

Comments


bottom of page