top of page

Մոլդովան Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս բերել Մերձդնեստրից

  • Anews
  • Feb 25, 2023
  • 1 min read



Մոլդովայի փոխվարչապետ, արտգործնախարար Նիկոլայ Պոպեսկուն Մոսկվային կոչ է արել դուրս բերել զինվորականներին Մերձդնեստրից: Նա սադրիչ է անվանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը Մերձդնեստրի նկատմամբ ծրագրվող ռազմական գործողության մասին:

Պոպեսկուն նաև հերքել է ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե Մերձդնեստրի մոտակայքում նկատվում են Ուկրաինայի զինված ուժերի և ռազմական տեխնիկայի զգալի կուտակումներ: «Այդ հայտարարություններն անհիմն են, հասարակական կարծիքը շահարկելու նպատակ են հետապնդում»,- նշել է փոխվարչապետը։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինան հարձակում է պատրաստում Մերձդնեստրի դեմ: Այդ հայտարարությունը հերքել է նաև Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ իր երկիրը չի ծրագրում զորքեր մտցնել Մերձդնեստրի տարածք, քանի որ այն համարում է Մոլդովայի մաս:

 
 
 

留言


bottom of page