Մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի․ ՌԴ ՊՆ
- Anews
- Oct 14, 2022
- 1 min read

ՌԴ ՊՆ-ն իր Telegram-ալիքում հաղորդել է, որ մոբիլիզացիայի ժամանակ կանանց չեն զորակոչում եւ չեն զորակոչի։ «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի պահեստազորում գտնվող քաղաքացիների մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանանց զորակոչ չի իրականացվում եւ չի նախատեսվում ապագայում»,- ասել են պաշտպանական գերատեսչությունից։ Նշվում է, որ այս որոշումը վերաբերում է բոլոր կանանց՝ անկախ ընտանեկան կարգավիճակից, երեխաների առկայությունից կամ անձնական այլ հանգամանքներից։
Comments