Search

Մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ


«Կոշտ կենցաղային թափոնների քարտեզագրում» (Mapping Municipal Solid Waste ASI029) ծրագրի շրջանակում ստեղծվել է GIS-ի վրա հիմնված ու վեբ-ցանցային հավելվածով կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգչային գործիք։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակավայրի համար մուտքագրելով տվյալները՝ հաշվարկել և առաջարկել աղբահանության գործընթացների օպտիմալ մոդել՝ աղբահանության արդյունավետ երթուղիներով, աղբի հավաքման, կուտակման, տեղափոխման, տեսակավորման և հեռացման համար։ Համակարգը թույլ է տալիս տվյալ համայնքի համար ծախսարդյունավետության տեսանկյունից աղբահանության ամենաարդյունավետ մոդելը ընտրել։

Ծրագրի իրականացման համար ընտրվել է հանրապետությունում քարտեզագրման և GIS համակարգերի կիրառման բավականին մեծ փորձ ունեցող «Գոեռիսկ» ՍՊԸ-ն և համապատսխան փորձագետներ։

Այսօր նախարարությունում ընկերության մասնագետները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքները և առաջարկվող մոդելները։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարևոր խնդիրներից է համարել հանրապետությունում աղբահանության պատշաճ կազմակերպումը և այս համատեքստում ընդգծել է այդ աշխատանքների բարելավմանը միտված նման գործիքների կիրառումը։ Նրա խոսքով՝ մասնավորապես, այս մշակված համակարգի ներդրումը համայնքներում ակնհայտորեն կբարելավի և կնպաստի արդեն իսկ իրականացվող աղբահանության աշխատանքների ավելի ծախսարդյունավետ կազմակերպմանը։ Վ․ Տերտերյանը նշել է, որ ծրագիրը պետք է շարունակական լինի և փորձնական կիրառման ճանապարհով ընդարձակվի այլ համայնքներում ևս։

Որպես փորձնական համայնքներ ընտրվել են Արարատի մարզի Գոռավան, Լոռու մարզի Ստեփանավան գյուղական և քաղաքային համայնքները և Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքը։ «Գոեռիսկ» ընկերության մասնագետների խոսքով՝ դաշտային աշխատանքների շրջանակներում հավաքագրվել են բոլոր անհրաժեշտ տվյալները,կատարվել են նշված համայնքներում աղբի բաղադրության ուսումնասիրություններ, ստեղծվել է շտեմարան ընտրված պիլոտային բնակավայրերի համար և կազմվել են աղբահանության մոդելներ։ Մշակվել է նաև գործիքի կիրառման ուղեցույցը և կազմակերպվել են դասընթացներ պիլոտային համայնքներում։

Քննարկման ընթացքում առաջարկվել է մշակված գործիքն առաջիկայում փորձնական կիրառել ևս 6-7 համայնքում, իսկ ամբողջական ներդնել Ստեփանավան քաղաքում։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրակմամբ և համակարգմամբ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» (Management Systems International (MSI)) ընկերության տեխնիկական աջակցությամբ։

PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է

5-րդ զորամիավորումում անցկացվել են ուսումնական պարապմունքներ

Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png