top of page

Մնացե՛ք ԱԺ-ում և արե՛ք պետությունը փրկող ձեր քայլը. Նաիրի Հոխիկյան

  • Anews
  • Nov 16, 2020
  • 1 min read

ree

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ պատգամավորների ճանապարհը

     Հայաստանի խորհրդարանում պատգամավորական մանդատից այս օրերին հրաժարվում են մարդիկ, որոնք 2018-ից այս կողմ «սպիտակ ագռավ» են եղել իրենց մտածողությամբ և պետական կառավարման արժեքային համակարգով։

     Իշխող խմբակցությունից շատերին եմ ճանաչում։ Ոմանց նկատմամբ ունեմ ընդգծված լավ վերաբերմունք, ոմանց հետ վերջին ծանր օրերին բազմաթիվ քննարկումներ եմ ունեցել և տեսել, որ նրանք էլ մտահոգված են ու ճանապարհներ են փնտրում փրկության համար, թեպետ միանձնյա որոշումներ կայացնելիս նրանք էլ են եղել անտեսված։

     Եթե ես լինեի հրաժարականի դիմում ներկայացնող պատգամավորների փոխարեն, կմնայի ԱԺ-ում։ Եթե գնաք, միևնույն է, ձեր փոխարեն կգան ուրիշները, որոնք հնազանդ կսեղմեն կոճակները։ Մնացեք ԱԺ-ում և առաջիկա օրերին արե՛ք պետությունը փրկող ձեր քայլը՝ արդեն անկախ ու ավելի շատ հանուն հայկական պետականության»:

 
 
 

Comments


bottom of page