Search

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը։ Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար` շեշտելով նաև կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված օժանդակությունը:

Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Կառավարության կողմից հաստատված Արցախի աջակցության ծրագրերը, դրանց բովանդակությունն ու ընթացքը:

ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին փոխվարչապետին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս շրջանակներում երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի կողմից ներկայացվել են կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:

Բայդենը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից հետաքրքրվել են հայ ռազմագերիներին ազատելու քայլերի մասին

Հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու․ Գագիկ Ծառուկյան

Վանդալիզմը թուրքի ձեռագիրն է, ով այսօր Արցախի հուշարձաններն ու սրբատեղիներն է պղծում. Հակոբյան

Տոնը լավագույն առիթներից է արժևորելու կնոջ դերը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում. Սարգսյան

Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Խոշոր հրդեհ Նուբարաշենում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: