top of page

Մհեր Գրիգորյանն ընդունել է Լին Թրեյսիին

  • Anews
  • Oct 4, 2022
  • 1 min read


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար: Դեսպանը կարևորել է Կառավարության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը դեպի տուծաժ բնակավայրեր: Փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, անդրադարձ կատարել ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

 
 
 

Comments


bottom of page