Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագրում նշված միջոցառումների կատարման ընթացքին: Երկուստեք կարևորվել են մասնավորապես կապիտալ շուկայի զարգացմանն ու հարկային վարչարարությանը վերաբերող բարեփոխումների իրականացումը: Փոխվարչապետը նշել է, որ բարեփոխումների իրականացման գործում մեծ նշանակություն ունի ԱՄՀ-ի հետ հաստատված այդ փաստաթուղթը:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին տրամադրվող աջակցության համար՝ հույս հայտնելով, որ ԱՄՀ հետ համագործակցությունը կընդլայնվի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հյուրերին ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքը՝ ընդգծելով դրանց ներդաշնակեցման կարևորությունը: