Search

Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մոտ օրերս:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Գրիզերին իր պաշտոնավարման տարիներին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենն էլ իր երախտագիտության խոսքն է հղել փոխվարչապետ Գրիգորյանին՝ այս տարիներին ստեղծված կառուցողական ամուր և արդյունավետ համագործակցության համար։

Տեսազանգի ընթացքում տիկին Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:

Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ընդայնման հնարավորությունները, խոսել կազմակերպության հնգամյա ռազմավարության մշակման ընթացքի մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության հետ տիկին Գրիզերի պաշտոնավարման ընթացքում ձևավորված հարաբերությունների օրակարգը կշարունակի զարգանալ նաև պարոն Հոֆմանի ղեկավարությամբ:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը ՀՀ Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Կառավարության համար առաջնահերթ բարեփոխումների իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու համար:

Մարտի 20-ից վերսկսվելու են մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները

Փորձում ենք փակել ռազմագերիների հարցը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով․ Լավրով

Տիգրան Ավինյանն ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին

Դավիթ Բաբայանն ու Իշխան Սաղաթելյանը քննարկել են ԼՂ կարգավորումը

Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նոր նախարար

ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ մուտք գործելու կանոնները

ՊԲ-ն նոր հերոսների անուններ է հրապարակել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: