Search

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարարի հետ

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ:

Որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը երկուստեք վստահություն են հայտնել, որ հանդիպմանը հաջորդող նիստը կանցնի կառուցողական մթնոլորտում: Նրանք անդրադարձել են նիստի օրակարգում ներառված մի շարք հարցերի, և քննարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման հնարավորությունները:

Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը կարևորել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից: Փոխվարչապետ նշել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավելագույնս իրացնել համաձայնագրի շրջանակներում ստեղծված հնարավորությունները, և Հայաստանը` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ երկիր իր ներդրումը կունենա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia