«Միր» վճարային համակարգի սպասարկման վերաբերյալ որոշումը ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն կկայացնեն
- Anews
- Sep 21, 2022
- 1 min read

Հայաստանի առևտրային բանկերն ինքնուրույն որոշումներ կկայացնեն ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկման վերաբերյալ՝ կապված Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից: «ՀՀ առեւտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, առեւտրային բանկերն իրենց սպասարկման պայմանների փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- հայտնել են ՀՀ ԿԲ-ից՝ պատասխանելով «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հնարավորության մասին հարցին։ Նշենք, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցները հայտնել են, որ հանրապետությունում դադարեցվել է «Միր» քարտերի սպասարկումը, մասնավորապես, քարտապանները չեն կարող գումար կանխիկացնել բանկոմատներից։
Comentários