Search

Միրզոյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին


Արարատ Միրզոյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունեց Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի եւ Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ դեսպանի պաշտոնավարման մեկնարկը Հայաստանում համընկել է հետպատերազմական շրջանի հետ; Անդրադարձ կատարելով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ խորհրդարանի խոսնակը նշեց, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմը օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին եւ այլ գերեվարված անձանց: Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ պաշտոնական Մինսկը այս հարցի կապակցությամբ կունենա իր միանշանակ տեսակետը եւ կփորձի նպաստել ռազմագերիների շուտափույթ վերադարձին: Դեսպան Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրեց, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման: Նա կարեւորեց Արցախում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը եւ հավաստիացրեց, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր:

Արմեն Սարգսյանի ուղերձը սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանը կանգնած է քաոսի և պետականության կորստի առաջ. Զոհրաբյան

Այսօր տեղի կունենա հիշատակի հավաք՝ «Մտավորականությունը կանգնած է Հայոց բանակի կողքին» խորագրով

Ռուսական ռազմատիեզերական ուժերի Մի-35 ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սիրիայում

Արցախի ԱԳՆ տարածած հայտարարությունը` նվիրված Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցին

Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչներն անցյալ տարի հանձն առան նոր հայասպան գործունեություն

Երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով. Էդմոն Մարուքյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: