top of page

Միրզոյանի հայտարարությունը՝ Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

  • Anews
  • Sep 10, 2020
  • 1 min read

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

 
 
 

Comments


bottom of page