«ՄԻՏՔ» ՀԿ-ն առաջարկությամբ դիմել է Արմավիրի համայնքապետարանին

«ՄԻՏՔ» հասարակական կազմակերպությունը Արմավիր համայնքի բնակիչներից ստանում է բողոքներ Արմավիրի Նորապատ թաղամասը քաղաքի մյուս հատվածին կապող երկաթգծերի առաջացրած բարդությունների հետ կապված։ Բողոքի էությունը հետևյալն է․ - Հետիոտնային վերգետնյա և ստորգետնյա անցումը բացակայում է և քաղաքացիները պետք է անցնեն ռելսերի վրայով, ինչը իհարկե շատ քիչ գնացքների պայմաններում սակավ վտանգավոր է մարդկանց կյանքի համար, սակայն տարեց, հաշմանդամություն ունեցող, հղի կամ մանկասալյակներով անձինք մեծ դժվարություններ են ունենում այդ տեղանքով քայլելիս հաճախ նաև կարողանում են անցնել միայն որևէ մեկի օգնությամբ ։
Այս խնդրի լուծման համար առաջարկում ենք․ 1․ Պայմանավորվել երկաթգծի տնօրինության հետ և որպես ժամանակավոր լուծում գնացքի ռելսերի իրար բաժանող հատվածում տեղադրել տախտակներ կամ որևէ այլ հարմարանքներ, ինչպես արվել է կայարանի կողմից առաջին երկաթգծի վրա և այդպիսով ապահովել քայլելու համար ուղիղ և հարթ տարածք անձանց համար։ 2․ Մշտական լուծման համար կարելի է դիտարկել ԽՍՀՄ ժամանակներից մնացած ստորգետնյա անցումը, որը վերածվել է աղբանոցի՝ մաքրել և վերանորոգել ու ծառայեցնել որպես տարածքի հիմնական անցում։ Դիմումը ուղարկվել է Արմավիրի համայնքապետարանին