Միջուկային զենքը պետք է անցնի պատմության գիրկը. Անտոնիու Գուտերիշ

Համաշխարհային հանրությունը պետք է ընդմիշտ հրաժարվի միջուկային զենքի փորձարկումներից, սպառազինությունների այդ տեսակը պետք է անցնի պատմության գիրկը։ Այս մասին կիրակի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։
«Մեր աշխարհը բավական երկար ժամանակ պատանդ է միջուկային զենքի ձեռքին։ Մահվան այդ սարքերը չեն երաշխավորում ոչ հաղթանակ, ոչ անվտանգություն, դրանք նախատեսված են միայն ավերելու համար։ Եկեք այնպես անենք, որպեսզի [միջուկային զենքի] փորձարկումներն ավարտվեն ընդմիշտ, եւ միջուկային զենքը դարձնենք պատմության ձեռքբերումը մեկընդմիշտ»,- գրել է նա Թվիթերում։
Օգոստոսի 29-ին նշվում է Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը։ Այն սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան 2009թ. դեկտեմբերի 2-ին (բանաձեւ 64/35) Ղազախստանի նախաձեռնությամբ։ Ամսաթվի ընտրությունը կապված է 1991թ. օգոստոսի 29-ին Սեմիպալատինսկի (Ղազախստան) միջուկային փորձադաշտի՝ աշխարհում ամենամեծ փորձադաշտերից մեկի փակման հետ։ Օրն ամեն տարի նշվում է 2010 թվականից։
Comments