Search

ՄԻՊ-ի ուղերձը՝ Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը. «Արև մարդիկ պետք է դառնան հասարակության լիարժեք անդամ․ ուղերձ Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ.      Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է։ Իզուր չէ, որ հասարակությունը նրանց անվանում է արևներ, քանի որ նրանք իրենց անկեղծ ժպիտով ու դրական էներգիայով «վարակում» են բոլորիս։

Մենք պետք է մեր վերաբերմունքով ու գործողություններով կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերը և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ․ բացահայտենք նրանց կարողությունները, սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ։

Պետությունը պետք է մասնակից դարձնի դաունի համախտանիշ ունեցող մարդկանց որոշումների կայացման գործընթացին, հատկապես այն որոշումների, որոնք իրենց կյանքի համար էական նշանակություն ունեն։ Այս կարևոր սկզբունքի ապահովման համար պետությունը պետք է ապահովի տեղեկատվության մատչելիության և ներառական միջավայր։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը միանում է ՄԱԿ-ի այս տարվա #Մենքորոշումենք կարգախոսին»:

https://www.facebook.com/Armenianombudsman/?ref=nf&hc_ref=ARRG05kGquVHCUC97tNSF_GtN-tU9viHMr4XI2QBrxkxBWg1OcpRz6jba-1h5ejfpjA

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia