top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԻՊ–ի ներկայացուցիչները մշտադիտարկման այցով եղել են Գեղարքունիքի մարզի զորամասերում

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները օգոստոսի 24-25-ը մշտադիտարկման այց են իրականացրել Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասեր եւ զինվորական հոսպիտալ։ Ինչպես տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, այցի հիմնական նպատակն էր բանակում կարգապահության բարձրացման եւ խաղաղ պայմաններում մահացության դեպքերի կանխարգելման ու պատճառների վերհանման հետ կապված հարցերի ուսումնասիրությունը: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինվորների եւ սպաների հետ, տեղում արձանագրել են առկա խնդիրները, հրամանատարական կազմի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Ուսումնասիրվել են նաեւ զորամասերի բուժծառայության վիճակը, զինվորների կեցության պայմանները, սննդի որակը։ Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են այցերի արդյունքները, որով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։

0 comments

Comments


bottom of page