top of page
Search

ՄԻՊ-ը ձեւավորում է երեխաների և երիտասարդների իրավունքներով զբաղվող հասարարական խորհուրդ


Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորման գործընթացը: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։ «Խորհրդի նպատակը երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես նաև ցուցաբերելու ակտիվ մասնակցությունն իրենց վերաբերյալ որոշումների կայացման հարցում: Խորհրդի անդամների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները. սեռը տարիքը / տարիքային խումբը կրոնական, ռասայական և Էթնիկ պատկանելիությունը հաշմանդամություն ունեցող երեխաներ և երիտասարդներ Հայտերի ընտրության ընթացքում հաշվի կառնվեն նաև դիմողների աշխարհագրական ծածկույթը և Հայաստանում Արցախից տեղահանված երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը: Հայտերում երեխաները և երիտասարդները պետք է հստակ ներկայացնեն Խորհրդի կազմում ընտրվելու դեպքում մեկ տարվա ընթացքում իրենց գործունեության երեք առաջնահերթ ուղղություններն ու սպասելիք արդյունքները: Եթե Դուք 10-30 տարեկան եք և Ձեզ հետաքրքրեց այս հնարավորությունը, ապա կարող եք դիմել ՝ լրացնելով ձևաչափը հետևյալ հղումով՝ https://forms.gle/gn4YAuX4nF1ef7c68 Դիմել կարող եք մինչև 2022թ. սեպտեմբերի 16-ը ժ. 18:00, որից հետո կամփոփվեն ներկայացված հայտերը, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: Պաշտպանի աշխատակազմ ներկայացված հայտերից կընտրվեն չափորոշիչներին առավել համապատասխանող 20 հայտերը: Խորհրդի կազմի ձևավորմանը կհաջորդի օրենտացիոն/ուղղորդիչ բնույթի մի քանի հանդիպումներ Խորհրդի աշխատանքներն ու անդրանիկ նիստը լավագույնս կազմակերպելու նպատակով: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-53-08-58 կամ 010-53-76-34, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ն: Անհամբեր սպասում ենք ձեր դիմումներին։ Կանխավ շնորհակալություն Ձեր հետաքրքրության համար»,- նշված է հայտարարության մեջ։

0 comments

Comments


bottom of page