ՄԻՊ-ը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին
- Anews
- Jul 15, 2022
- 1 min read

Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Այս մասին Facebook-ի իր գրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
Նա նաեւ նշել է. «Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։
Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։
Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»
Comments