Search

Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը. Գայանե Աբրահամյան


«Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը և, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ «խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»,- այս մասին գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Ավելի վաղ Մարիա Կարապետյանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել․ «Միլանի ավագանին ճանապարհ է հարթում

Շտապ միջնորդություն՝ Իտալիայի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին      Հաշվի առնելով, որ․      Արդեն մի քանի շաբաթ է, որ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ քաղաքացիական բնակչությունը և բոլոր հաստատությունները (ներառյալ հիվանդանոցները, դպրոցները, տները, քաղաքացիական պաշտպանության կենտրոնները) հրետակոծվում և ոչնչացվում են Ադրբեջանի զինված ուժերի հրթիռային հարձակումներից՝ թուրքական բանակի զինվորների հստակ և հրապարակային օգնությամբ, ինչպես նաև Սիրիայից Թուրքիայի տարածքով տարածաշրջան նպատակային բերված իսլամական ահաբեկիչների օգնությամբ:      Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) խորհրդանիշ է ամբողջ հայ ժողովրդի համար, որը ցրվել է աշխարհով մեկ՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված 20-րդ դարի առաջին Ցեղասպանության պատճառով:      Հնագույն հայկական քաղաքակրթությունը փոխանցվել է դարերով սեփական լեռներում: Պատմության տարբեր փուլերում մշակութային վերածննդի նախաձեռնություններ և ազգային ինքնավարության և միավորման շարժումներ են կյանքի կոչվել։      Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը) արդեն մեկ դար է հավակնում է միանալ՝ սկզբում սովետական և արդեն երեսուն տարի ինքնիշխան Հայաստանին:      Եկել է պահը, որ աշխարհի երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունները պաշտոնապես ճանաչեն այս երկիրը, որն արդեն փաստացի հանրապետություն է, ունի ժողովրդավարական ճանապարհով իր ժողովրդի կողմից ընտրված պետական կառավարման համակարգը:      Իտալիայի հայազգի քաղաքացիները՝ միավորված Իտալիայի հայերի միության մեջ խնդրում են Իտալիայի իշխանություններին ճանաչել այս փոքր երկիրը, որպեսզի այն դառնա մեր կառավարության անմիջական և ինքնուրույն զրուցակիցը:      Այս գործողությամբ մենք ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական և արդի ճշմարտությունը, այլ նաև կօգնենք դադարեցնել ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական եռամիավորման կողմից իրականացվող լուրջ ռազմական հարձակումները, որոնք բազմաթիվ զոհերի և մեծ թվով վիրավորների պատճառ են դառնում խաղաղ բնակչության շրջանում և ոչնչացում ենթակառուցվածքներ:      Քաղաքային խորհուրդը հանձնարարում է․      Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին խնդրել մեր ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»:


Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, այլևս կասկած չկա. Հովհաննիսյան

ՃՏՊ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի "Amanpour" հեռուստածրագրին

Հրապարակվել է ադրբեջանական կեղծարարության մասին հերթական տեսանյութը

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊՆ խոսնակ

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք, գրանցվել է 23 մահ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia