Search

ՄԻԵԴ-ը վճռել է, որ պարտադիր պատվաստումները չեն հակասում մարդու իրավունքների մասին օրենքին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել, որ պարտադիր պատվաստումները չեն հակասում մարդու իրավունքների մասին օրենքին եւ կարող են անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակություններում: Որոշումն ընդունվել է չեխ ընտանիքների կողմից երեխաների պարտադիր պատվաստումների վերաբերյալ դատարան ներկայացված բողոքի քննարկման ավարտից հետո:

«Այս միջոցները կարելի է որպես ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ համարել»,- ասված է դատարանի որոշման մեջ: Չնայած որոշումը չէր վերաբերում COVID-19-ի դեմ պատվաստանյութին՝ փորձագետները կարծում են, որ այն կարող է հետեւանքներ ունենալ վիրուսի դեմ պատվաստանյութերի արշավի վրա, հատկապես՝ նրանց համար, ովքեր դեռ հրաժարվում են դրանից: Որոշումը «հաստատում է COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումների հնարավորությունը ներկայիս համավարակի պայմաններում»,- AFP-ին ասել է ՄԻԵԴ-ի մասով մասնագիտացած իրավաբան փորձագետ Նիկոլաս Էրվյեն:

ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում էր, որ Չեխիայի առողջապահական մարմինների կողմից իրականացվող պարտադիր պատվաստանյութերը համապատասխանում են երեխաների «լավագույն շահերին»: «Նպատակը պետք է լինի այն, որպեսզի յուրաքանչյուր երեխա պաշտպանված լինի լուրջ հիվանդություններից պատվաստումների կամ կոլեկտիվ իմունիտետի միջոցով»:

Դատարանը որոշել է, որ Չեխիայի առողջապահական քաղաքականությունը չի խախտում անձնական կյանքը հարգելու իրավունքի մասին 8-րդ հոդվածը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն: Չեխիայի օրենսդրության համաձայն՝ երեխաները պետք է պատվաստվեն ինը հիվանդությունների, այդ թվում՝ դիֆթերիայի, պրկախտի, կապույտ հազի, հեպատիտ B-ի եւ կարմրուկի դեմ:

Գործը դատարան էր փոխանցվել ընտանիքների կողմից, որոնք տուգանվել էին կամ ում երեխաներին թույլ չէին տվել մանկապարտեզ մուտք գործել՝ պատվաստումների հետ կապված պարտավորությունների չկատարման համար:

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: