ՄԻԵԴ-ը Ռուսաստանից պահանջել է ազատ արձակել Նավալնիին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին, РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբան Օլգա Միխայլովան: «2021 թվականի փետրվարի 16-ին դատարանը որոշում կայացրեց, կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, Ռուսաստանի կառավարությանը կոչ անել ազատ արձակել դիմողին։ Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- նշված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ։ «Այդ պահանջն անհիմն է և ոչ իրավաչափ, քանի որ չի պարունակում որևէ փաստի կամ օրենքի գերակայություն, որը թույլ կտա դատարանին նման որոշում կայացնել»,- ասել է ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն: Նրա խոսքով, «ՄԻԵԴ-ի այս որոշման իրականացումը ոչ այլ ինչ է, քան ընտրովի մոտեցման դրսևորում, ինչը հակասում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արմատական սկզբունքին, այն է՝ օրենքի գերակայության ապահովում»: