top of page

Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց 9 արմավիրցիների կյանք

  • Anews
  • Sep 1, 2020
  • 1 min read

ree

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիʹ համաքաղաքացիներ, սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում:      Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում:      Ցավակցում եմ ալկոհոլային թունավորման զոհ դարձած մեր համաքաղաքացիների ընտանիքներին, հարազատներին, բոլորիս: Հիվանդանոցներում բուժում ստացողներին ցանկանում եմ առողջություն:

Ուժ և ամրություն բոլորիս»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրոմ կեղծ ալկոհոլից 9 անձ մահացել է, ևս 2 անձ գտնվում է ծանր վիճակում:

 
 
 

Comments


bottom of page