Մեր վերջնանպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորումն է. պետդեպարտամենտ
Միացյալ Նահանգների վերջնանպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորումն է։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փատելը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ԵՄ առաքելության դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին նպաստել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը։ «Մենք դրա հույսն ունենք։ Դա հենց այն է, ինչը շարունակում են պնդել պետքարտուղարը (Էնթոնի Բլինքենը), դեսպան Ռիքերը (Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ հատուկ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքեր) եւ մյուսներն այս շենքում, այս հարցը քննարկելիս։ Ես չեմ ուզում առաջ անցնել գործընթացից, բայց, իհարկե, վերջնանպատակը խաղաղ կարգավորումն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- ասել է Փատելը։
Comments