Search

Մեր պայքարն ավարտված չէ, քանի դեռ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ. Սերժ Սարգսյան


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ:

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ՝ Արցախում, Մայր հայրենիքում և Սփյուռքում, շնորհավորում եմ բոլորիդ համահայկական տոնի՝ Արցախի անկախության օրվա առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ վտանգի մեջ գտնվող արցախահայությունը իր պատմական հայրենիքի մի հատվածում, այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան, հաստատուն որոշում կայացրեց Արցախը հռչակել անկախ պետություն, քաջ գիտակցում էր, որ չափազանց թանկ է վճարելու այդ որոշման համար, որին աներկբա սատար կանգնեց ամբողջ հայությունը: Իր բազմաթիվ զավակների կյանքի գնով, պատերազմի արհավիրքների ու զրկանքների միջով անցնելով՝ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց արցախահայության անկախ, ազատ և արժանավայել ապրելու իրավունքը:

Մենք բոլորս միասին անցանք հերոսական այդ ճանապարհը, հետո միասին շարունակեցինք պայքարը նորանկախ պետության կայացման, պետականության ամրապնդման ու արցախահայության բարօրության ապահովման համար:

Դրանք ոչ պակաս դժվարին պայքարի տարիներ էին՝ պաշտպանության բանակի կազմավորումից մինչև պետական ինստիտուտների ձևավորում, բնակչության կենսագործունեության համար բնականոն պայմանների ստեղծում:

Այսօր վստահորեն կարող ենք փաստել՝ մենք պատվով ենք անցել ազատամարտի և պետականաշինության ճանապարհը: Վկան՝ կայացած և տարեցտարի զարգացող ու հզորացող Արցախի Հանրապետությունն է:

Շուրջ երեք տասնամյակ բոլոր դժվարությունները հաղթահարելի էին, քանի որ Արցախն իր թիկունքին մշտապես զգացել է համայն հայության՝ Մայր Հայաստանի և Սփյուռքի զորակցությունը: Այդ եռամիասնության ուժը մեր հաղթանակների գրավականն է, և ցանակացած ոք, ով քաղաքական կամ այլ շահերով պայմանավորված կհանդգնի խաթարել այն, թուլացնել մեր ազգային ոգին և դիմադրողականությունը, անկասկած, ներում չի ունենա ու կարժանանա նաև պատմության դատին:

Արցախը մշտապես եղել է և պետք է շարունակի մնալ մեր միասնության ու հաղթանակների խորհրդանիշը:      Այս նվիրական օրը գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոսների, իմ բազմաթիվ մարտական ընկերների հիշատակի առջև, ում հետ պատիվ եմ ունեցել անցնել Արցախի անկախության համար հերոսական պայքարի ճանապարհը:

Փա՛ռք հանուն Արցախի նահատակված մեր բոլոր քաջորդիներին:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պայքարն ավարտված չէ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, քանի դեռ Արցախի պետական սահմանների նկատմամբ թշնամին ոտնձգություններ է կատարում, և մեր քույրերի ու եղբայրների անվտանգությունը լիովին ապահովված չէ:

Կրկին շնորհավորելով համազգային տոնի՝ Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթում եմ հարատև խաղաղություն, բարօրություն և ամուր հավատ ապագայի նկատմամբ:

Արցախը կատարել է իր ընտրությունը և այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Կեցցե՛ ազատ և անկախ Արցախի Հանրապետությունը։

Կեցցե՛ հայ ժողովուրդը»,- ասված է ուղերձում:

Գերմանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2»-ի հետագա կառուցումը

Աֆղանստանի Գերագույն դատարանի երկու կին դատավոր սպանվել

Քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի. Նաիրա Զոհրաբյան

Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը. ԱՀ նախագահ

Հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Ընդդիմութան անհնազանդության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում

Կրասնոդարի օդանավակայանում չվերթները հետաձգվել են

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: