top of page

Մեր մտքերն ու աղոթքները Երեւանում զոհվածների ընտանիքների հետ են. Ղարիբաշվիլի

  • Anews
  • Aug 17, 2022
  • 1 min read


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Երեւանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Խորապես վշտացած ենք Հայաստանի մայրաքաղաքում պիրոտեխնիկայի պահեստում տեղի ունեցած մահացու պայթյունի կապակցությամբ, որի հետեւանքով մարդիկ անհետ կորել եւ վիրավորվել են։ Այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մեր հայ ընկերներին։ Մեր մտքերն ու աղոթքները այս ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքների եւ հարազատների հետ են»,-գրել է Ղարիբաշվիլին Twitter-ի իր էջում։ Ավելի վաղ ցավակցություն են հայտնել Վրաստանի ԱԳՆ-ն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

 
 
 

Comments


bottom of page