Search

Մեր զոհերի ու վիրավորների զգալի մասը կասետային զինատեսակների հետևանքով է եղել


Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան այսօրվա ճեպազրույցում հայտարարեց, որ գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, և քաղաքացիական օբյեկտներն ինտենսիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով առկա են վիրավորներ և քաղաքացիական օբյեկտների բավականին մեծ ծավալի ավերածություններ։      «Այս պահին մանրամասները ճշտվում են: Մարտունի քաղաքը նույնպես թիրախավոված է եղել, առկա են քաղաքացիական օբյեկտների ավերածություններ, բայց, բարեբախտաբար, մարդկային կորուստներ, վիրավորներ չի արձանագրվել: Թիրախավորվել են մի շարք այլ գյուղական համայնքներ»,- ասաց Բեգլարյանը:

«Երեկ Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել: Մեկը՝ ծննդատան, մյուսը՝ կենտրոնական շուկային հարակից տարածքներում»,- նշեց Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այս հարձակումների մի մասը արձանագրվել է կասետային զինատեսակներով։

«Մեր զոհերի ու վիրավորների զգալի մասը կասետային զինատեսակների հետևանքով է եղել»,- հավելեց նա՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝ վիրավորվել։

Անվճար հեռավար բուժօգնություն տրամադրելու պատճառով ազատվել եմ աշխատանքից. Լամարա Մանուկյան

2018 թվականին ժողովուրդը հավատաց, թե Նիկոլը բարձրացրել է ինքնիշխանության դրոշը. Մինասյան

Եղանակը Հայաստանում

Արցախի հյուսիսը հսկող քաջերը. ֆոտոշարք

Վաղը կհայտարարվի վարչապետի միասնական թեկնածուի անունը

Մեր խնդիրը Հայաստանի վարչապետին և նրա թիմին աջակցելն է. ՌԴ նախագահ

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Human Rights Watch-ի զեկույցին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: