Search

Մեր երեխաները չեն կարողանալու պատշաճ մակարդակի կրթություն ստանալ. Ատոմ Մխիթարյան


Կրթության մասին օրենքի նախագծում ամրագրված էր այն դրույթն, որ յուրաքանչյուր տարի բնագավառին հատկացնող ֆինանսական միջոցները պակաս չպետք է լինեին, քան հատկացված է եղել նախորդ տարվա բյուջեով, իսկ օրենքի փոփոխությունը բերելու է նրան, որ Կառավարությունը ինքնագլուխ, ինքնակամ որոշումներ կարող է կայացնել և պակասեցնել գումարները, փաստորեն այդպես էլ արվում է. Tert.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Նշենք, որ կառավարությունը որոշում է կայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություն կարտարելու մասին նախագծին հավանություն տալ, նախագծի հեղինակը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Փոփոխության համաձայն՝ գործադիրն ուժը կորցրած է համարել 1999 թվականի այն որոշումն, ըստ որի «Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:

«Այս կառավարության ձեռագիրը շարունակվում է մնալ նույնն, արդեն օրենքի մակարդակում փորձ է արվում օրենքի այդ դրույթը չեղարկել և հատկացումները նվազեցնել, դա բերելու է աղետալի հետևանքների: Կրթության վրա ներդրումների պետական բյուջեից հատկացումների նվազեցումը բերելու է էլ ավելի անգրագետ հասարակության ձևավորման, մեր երեխաները չեն կարողանալու պատշաճ մակարդակի կրթություն ստանալ, իսկ հասարակությունը դեգրադացիա է ապրելու»,-ասաց նա:

Փորձագետը նշեց, որ կրթական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցներն առանց այդ էլ քիչ էին և այս որոշմամբ կրթական հաստատություններին գույք ձեռք բերելու լաբորատոր պայմաններ ապահովելու խնդիր է լառաջանալու. «Շատ է խոսվում ՍՏԵՄ առարկաների կարևորության մասին, մաթեմատիկա, բնագիտական առարկաներ, և դրանց վրա հատկացումները կրճատվելու է, որովհետև էլ որտեղի՞ց պետք է կրճատումներ արվեն, որը բերելու է հասարակության դեգրադացիային»:

Հարցին, թե ֆինանսական միջոցների կրճատումը կարո՞ղ է անդրադրադառնալ ուսուցիչների աշխատավարձերի կամ հաստիքների կրճատման վրա, Մխիթարյանն ասաց, որ կարող է անդրադարձ ունենալ, բայց այդ դեպքում, օրենսդրության մեջ այլ փոփոխություններ պետք է արվեն, սակայն կքչանան մնացած հատկացումնները. «Եթե կրթական հաստատություններին հատկացումները քչանա, ստիպված կրթական հաստատությունները պետք է մտածեն ինչպես ավելի սուղ բյուջեում տեղավորվել և կարող են որոշում կայացնել և հաստիքներին անդրադարձ կատարել»:

Նա նշեց, որ օրենքի փոփոխությունը վերաբերում է նաև գիտությանը, իսկ դա նշանակում է, որ գիտութունը ևս թերի է ֆինանսավորվելու. «Օրենքի փոփոխությունը նշանակում է պետությունը ձեռքերը լվանում է և կրթությունից և գիտությունից, թողնում է բարձիթողի վիճակում, առանց այն էլ մենք վերջին տարիների ընթացքում իներցիայով ենք շարժվում և այդ իներցիան չի կարող երկար շարունակվել, և մենք կորցնելու ենք նաև գիտական դպրոցները, որոնք դեռևս Խորհրդային ժամանակներից կարողացել ենք պահել, և երկիրը կվերածվի «բանանային» Հանրապետության:

Դիտարկմանը, թե Կրթության նախարարը ևս առարկություններ է ներկայացրել օրենքի փոփոխութւյան վերաբերյալ, Մխիթարյանն ասաց.

«Սա մեր կառավարության ներկա իշխանությունների հետևողական քաղաքականության արդյունք է, հասարակությունը և մտավորականութոյունը պետք է ընդվզի, բարձրաձայնի և որոշակի գործողությունների դիմի, սա ազգային պետական մակարդակի կարևորութուն ունի»:

Անդրադառնալով տնօրենների ընդունման կարգի փոփոխություններին՝ Մխիթարյանն ասաց, որ հասարակական ընդվզման արդյունքում է որոշումն ընդունվել ինչն ողջունելի է. «Վերջին շրջանում տնօրենների ընտրության հետ կապված շատ դեպքեր եղան Գյումրիի, Աբովյանի դպրոցներում, իսկ նման փոփոխությունը, կարծում եմ՝ քայլ առաջ է»:

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: