Մեր բոլորի ճակատագիրը որոշում է մեկ հոգի իր ստվերային հանդիպումներին․ Վահե Հովհաննիսյան
- Anews
- Feb 24, 2023
- 1 min read

Պաշտոնական Երեւանի համար բանակցությունների ճիշտ բանաձեւը հետեւյալն է՝ խաղաղություն ոչ թե Հայաստանի հաշվին, այլ Հայաստանի համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը: «Երեւանի քաղաքականությունը ազգային կանիբալիզմի փիլիսոփայություն է՝ ուտենք մեր մի մասը, որ մնացածն ավելի ապահով ապրի։ Իրական քաղաքականության մեջ սա հետեւյալն է՝ ես կհամաձայնեմ բոլոր զիջումներին, տեսականորեն խաղաղություն ստանալու համար, բայց չի լինելու նման բան։ Երկրորդ գիծը, որը տանում է Երեւանը, հակառուսական քաղաքականությունն է, ինչը չի ուղեկցվում վիրավորանքներով, սակայն համառ կերպով ողջ պրոցեսը փորձում են տեղավորել արեւմտյան հարթակներում»,- ասաց Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանի կարծիքով՝ այն, որ մենք փորձում ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետագա կյանքը քննարկում ենք այլ հարթակներում, Ռուսաստանից հեռու, շատ վտանգավոր է եւ կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ մեզ համար։ ոչ թե Ռուսաստանի հետ։ Մենք շատ վտանգավոր բան ենք անում։ «Մենք կրակի հետ ենք խաղում։ Մեր բոլորի ճակատագիրը որոշում է մեկ հոգի իր ստվերային հանդիպումներին։ Մենք փորձում ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի համահեղինակներից մեկին հեռացնել հետագա գործողություններից, ինչը պոտենցիալ կոնֆլիկտ է։ Հարավային Կովկասում ընթանում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը»,- նշեց նա։ Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ ամենավտանգավորն այն է, որ մենք տեղի ունեցող գործընթացների մասին ադրբեջանական լրատվամիջոցներից, միջազգային գործընկերներից, բայց ոչ Երեւանից, եւ Ստեփանակերտից։ «Ամեն ինչ կատարվում է շատ արագ։ Մեկ երեկոյի ընթացքում Արցախում փոփոխություններ են լինում, Արմեն Աշոտյանն է փաստաթուղթ հրապարակում, եւ որ ամենավտանգավորն է՝ մենք չգիտենք՝ ինչ է կատարվում ստվերում։ Հայաստանը խաղադրույք է դրված մեծ սեղանին։ Ամեն ժամի կարող է լինել նոր հայատարություն, որն ավելի մեծ ռիսկեր է պարունակում։ Խնդիրը Ռուբեն Վարդանյանը չէ, Արայիկ Հարությունյանը չէ, այլ մթնոլորտն է, որը կա պաշտոնական Ստեփանակերտում եւ հայ հասարակության մեջ»,- ընդգծեց Վահե Հովհաննիսյանը։
Comments