top of page

Մերձմոսկվայում ճանապարհային բախման ժամանակ կրակել են կնոջ գլխին

  • Anews
  • Feb 26, 2023
  • 1 min read



Մոսկվայի մարզի մայրուղու վրա ճանապարհային կոնֆլիկտն ավարտվել է կրակոցներով և տրավմատիկ ատրճանակից 46-ամյա կնոջ վիրավորմամբ: Տուժածին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ի երեկոյան M5 մայրուղու 150-րդ կիլոմետրում՝ Գազպովոլսկ գյուղի շրջադարձի մոտ։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ REN TV-ի աղբյուրը հայտնում է, որ ճանապարհային կոնֆլիկտը սկսվել է այն պատճառով, որ մի մեքենան հայտնվել է մյուսի դիմաց։

Ծեծկռտուքի ժամանակ տուժածը վերցրել է գազի բալոնը և դրա պարունակությունը ցողել հակառակորդի դեմքին։ Ի պատասխան՝ տղամարդը կրակել է ռուս կնոջ գլխին։

Նշվում է, որ կրակողին բուժօգնություն են ցուցաբերել։ Այժմ նրա հետ աշխատում են իրավապահները, որոնք պետք է պարզեն կատարվածի ճշգրիտ հանգամանքները և լուծեն քրեական գործ հարուցելու հարցը:

 
 
 

תגובות


bottom of page