top of page
Search

Մերձդնեստրի իշխանությունները մտադիր են հասնել անկախության՝ Ռուսաստանին միանալու հեռանկարով. ԱԳՆ


Մերձդնեստրյան մոլդովական հանրապետությունը մտադիր է հասնել անկախության՝ Ռուսաստանին միանալու հեռանկարով, 2006թ. հանրաքվեի արդյունքների համապատասխան, ասել է չճանաչված հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատեւը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում։ Հուլիսին լրանում է Մերձդնեստրում խաղաղապահ գործողության 30-ամյակը։ Զինված հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992թ. հուլիսի 21-ին, իսկ հուլիսի 29-ին տարածաշրջանում տեղակայվել են համատեղ խաղաղապահ ուժեր։ «Մերձդնեստրի վեկտորը հանրապետության գոյության բոլոր տարիների ընթացքում մնում է անփոփոխ, ինչն արտացոլվել է 2006թ. սեպտեմբերի 17-ի հանրաքվեի արդյունքներում, որտեղ հստակ նշված է. անկախություն՝ հետագայում Ռուսաստանի Դաշնությանը միանալու հեռանկարով։ Երկրի անկախությունը պարտադիր առաջնահերթություն է»,- ասել է Իգնատեւը։ Նրա խոսքով՝ ինքնիշխանության եւ հանրապետության լայն ճանաչման հայեցակարգը պաշտպանող միջազգային-իրավական փաստարկները վաղուց ձեւավորված են, եւ «հազիվ թե որեւէ մեկն ի վիճակի է վիճարկել դրանք»։ «Մերձդնեստրը ոչ մի որոշում չի ընդունի՝ ի վնաս երկրի կես միլիոնանոց ժողովրդի, կգործի պրագմատիկ եւ անկեղծ»,- ասել է արտաքին գործերի նախարարը։

 
 

תגובות


bottom of page