top of page
Search

Մերկասառույց, ձյուն, մառախուղ․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Գեղարքունիքի մարզի, Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհներին, «Զանգեր» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գորիս քաղաքում մառախուղ է։ Ապարան քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 
 

Comments


bottom of page