Search

Մետրո Տակոմա սուսերամարտի ակումբից նվիրատվություն Սուսերամարտի դպրոցին

Մանրէաբանից սուսերամարտիկ կամ Վաշինգտոնից Երևան Պուերտոռիկացի սուսերամարտիկ, մասնագիտությամբ մանրէաբան, Հայաստանին սիրահարված Օմար Քամարենո Սալվան վերջերս իր սերն ու նվիրվածությունն արտահայտեց Հայաստանի Հանրապետությանը՝ նպատակային նվիրատվություն կատարելով Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցին։

Տարիներ շարունակ սուսերամարտով զբաղվելով ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի Մետրո Տակոմա սուսերամարտի ակումբում՝ դեպի Հայաստան իր հերթական այցին ընդառաջ Օմար Քամարենոն որոշեց համագործակցության եզրեր գծել սուսերամարտի իր ակումբի և հայաստանյան մարզադպրոցի միջև՝ նվիրաբերելով ճկասուսերներ, մարզական հագուստ և կոշիկ:



«Սա հրաշալի անակնկալ էր մեզ համար, քանի որ մարզադպրոցն իր սեփական միջոցներով է փորձում գոյատևել, ինչպես նաև մեր նախկին սուսերամարտիկների շնորհիվ, ովքեր արդեն Հայաստանում չեն, և մեզ աջակցում են դրսից», - պատմում է գլխավոր մարզիչ Մանվել Մանվելյանը:


«Այն վերաբերմունքն ու հյուրընկալությունը, որ ես ստացա մարզադպրոցում իմ առաջին այցի ժամանակ, երբեք չի մոռացվի, քանի որ այնքան անսպասելի էր նման բաց միջավայրի հանդիպել քեզ անծանոթ վայրում. հենց սա եմ ես հասկանում Հայաստան ասելիս»,- իր խոսքում նշեց Օմար Քամարենոն: Վերջինս նաև հավելեց, որ նպատակ ունի հետագայում ավելի խորը հարաբերություններ կառուցել ի նպաստ Հայաստանում միջազգային մրցաշարերի անցկացմանը։



From Microbiology to Fencing or from Washington to Yerevan Omar Camareno Salva, a Puertorican fencer specializing in Microbiology, recently expressed his love and dedication to the Republic of Armenia organizing a donation to the Children and Youth Fencing School. For many years Omar Camareno has been fencing in Metro Tacoma Fencing Club in Washington, USA, and on his current visit to Armenia he decided to establish cooperation basis between the mentioned two fencing schools and donated foils, fencing equipment and shoes to the Armenian school. “This was a great surprise to us because our fencing school functions mainly on its own resources, as well as with the support of our previous fencers who are away from Armenia”, Manvel Manvelyan, the School’s chief coach mentioned. “The attitude and hospitality that I got during my first visit to the Fencing School, will never be forgotten since it was very unexpected to have such an open and friendly environment in an unfamiliar place: this is what I understand when saying Armenia”, Omar Camareno noted in his speech. The latter also added that he has a goal to deepen the relations with the School in the future in favor of Armenia to be able to hold more international tournaments.

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia